ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության վրա ժամում 41,6 միլիոն դոլար է ծախսում
Իրանի դեմ ռազմական գործողության վրա ԱՄՆ-ի ծախսերն արդեն գերազանցել են 56,6 միլիարդ դոլարը, հաղորդում է Iran War Cost Tracker-ը։
ԱՄՆ-ը գործողության վրա վայրկյանում ծախսում է 11,574 դոլար, ժամում՝ 41,6 միլիոն դոլար, իսկ օրական՝ 1 միլիարդ դոլար։
Նշվում է, որ պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ-ում սպառողական ընդհանուր ծախսերը հասել են 20,94 միլիարդ դոլարի։


