ԱՄՆ-ն հայտնել է իր ու Իսրայելի կողմից առաջին հարվածներից ի վեր Իրանում 6000 թիրախ ոչնչացնելու մասին
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը զեկույց է հրապարակել, որտեղ հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրենց առաջին հարվածներից ի վեր Իրանում մոտ 6000 թիրախ է ոչնչացվել։
Ըստ զեկույցի՝ վնասվել կամ ոչնչացվել է նաև ավելի քան 90 իրանական նավ՝ ներառյալ ավելի քան 60 ռազմածովային նավ։
Նշվում է նաև, որ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է նաև ավելի քան 30 ականապատ նավ, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։


