հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ-ն հայտարարել է շրջափակման առաջին օրվա ընթացքում իրանական նավահանգիստներից 6 նավի լքումը հաջողությամբ կանխելու մասին

ԱՄՆ-ն հայտարարել է շրջափակման առաջին օրվա ընթացքում իրանական նավահանգիստներից 6 նավի լքումը հաջողությամբ կանխելու մասին

ԱՄՆ զինված ուժերն այսօր՝ ապրիլի 14-ին, հայտարարել են, որ Իրանի ռազմածովային շրջափակման առաջին 24 ժամվա ընթացքում «հաջողությամբ կանխել են» վեց նավի լքումն իրանական նավահանգիստներից, տեղեկացնում է Ֆրանսպրես-ը:

Նշվում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ուժերի համար պատասխանատու Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, հայտարարել է, որ գործողությանը մասնակցել է ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայող, տասնյակից ավելի ռազմանավ և մոտ մեկ տասնյակ ինքնաթիռ։

CENTCOM-ի սոցցանցի էջում, մասնավորապես,  ասված է. «Առաջին 24 ժամվա ընթացքում ոչ մի նավ չի կարողացել խախտել ԱՄՆ շրջափակումը, և վեց առևտրային նավեր կատարել են ԱՄՆ զինվորականների հրամանները՝ շրջվել և վերադառնալ Օմանի ծոցի իրանական նավահանգիստ:

Շրջափակումը անաչառորեն կիրառվում է բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք ելումուտ են անում իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից, ներառյալ Պարսից ծոցի և Օմանի ծոցի բոլոր իրանական նավահանգիստները»։

Ըստ Ֆրանսպրես գործակալության՝ չնայած CENTCOM-ի այն պնդմանը, թե ոչ մի նավ չի կարողացել խախտել շրջափակումը, Kpler ծովային տվյալների մատակարարի հետևողական տեղեկատվությունը ցույց է տվել, որ երկուշաբթի իրանական նավահանգիստներից ուղևորվող առնվազն երկու նավ անցել է Հորմուզի նեղուցով։

  • Կիսվել: