հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ-ն եւ Չինաստանը պայմանավորվել են «աշխուժացնել շփումները» տնտեսական հարցերում

ԱՄՆ-ն եւ Չինաստանը պայմանավորվել են «աշխուժացնել շփումները» տնտեսական հարցերում

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ուրբաթ հայտնել է, որ պայմանավորվել է Չինաստանի փոխվարչապետ Հե Լիֆենի հետ տնտեսական հարցերում «շփումներն աշխուժացնելու» մասին, բայց նախազգուշացրել է չինական այն ընկերությունների գործունեությունը կասեցնելու անհրաժեշտության մասին, որոնք նյութական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին, տեղեկացրել է Reuters-ը։

Սան Ֆրանցիսկոյում երկօրյա հանդիպման արդյունքների հիման վրա Յելենը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ «բաց եւ արդյունավետ բանավեճ են ունեցել» տարբեր հարցերի շուրջ։

Բանակցություններն անցել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների ղեկավարների հանդիպման նախօրեին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 15-17-ին Սան Ֆրանցիսկոյում, որտեղ նախատեսված է Ջո Բայդենի եւ Սի Ծինփինի հանդիպումը։

Յելենն ասել է, որ ընդունել է Հեի հրավերը՝ Չինաստան այցելել հաջորդ տարի։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն «չի ձգտում իր տնտեսությունն անջատել չինականից, բայց ցանկանում է ստեղծել հավասար պայմաններ ամերիկյան ընկերությունների եւ աշխատողների համար»։

Յելենը հայտարարել է, որ Գանձապետարանը տվյալներ ունի այն մասին, որ չինական ընկերությունները եւ բանկերը «կարող են աջակցել սարքավորումների մատակարարումներին, որոնք կօգտագործվեն Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում», եւ նախազգուշացրել է, որ այդ դեպքում այդ ընկերությունները «կբախվեն զգալի հետեւանքների»։

«Մենք կցանկանայինք, որպեսզի Չինաստանը կասեցներ դա, հատկապես երբ մենք կարող ենք տեղեկատվություն տրամադրել»,- ասել է Յելենը։ Նա ավելի մանրամասն չի նշել դրան մասնակցող ընկերությունների, ինչպես նաեւ Հեի արձագանքի մասին։

Խոսելով Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի մասին՝ Յելենը նշել է «էսկալացիան եւ հակամարտության տարածումը կանխելու անհրաժեշտության մասին»,- տեղեկացվել է Գանձապետարանի հայտարարությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: