հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
ԱՄՆ-ն չի կատարի հրադադարի իր մասը, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը. Վենս

ԱՄՆ-ն չի կատարի հրադադարի իր մասը, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև թյուրըմբռնում կա, և Վաշինգտոնը Թեհրանին համաձայնություն չի տվել Լիբանանին հրադադարի մեջ ներառելու համար։

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի կատարի հրադադարի իր մասը, եթե Իրանը չբացի Հորմուզի նեղուցը։

Նշենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Ղալիբաֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հրադադարի հաստատման 10 կետերից 3-ն արդեն խախտվել է, ինչն անիմաստ է դարձնում խաղաղության շուրջ բանակցությունները։

Նա նշել է, որ Իրանի պահանջած 10 կետերից առաջինը Լիբանանում նույնպես հրադադարի հաստատումն էր, ինչը խախտվել է Իսրայելի կողմից: 2-րդ կետով Իրանը պահանջել է չխախտել իր օդային տարածքը, ինչն այսօր արդեն տեղի է ունեցել: 3-րդ կետով, ըստ Ղալիբաֆի, Իրանը պահանջում է հարգել ուրանի հարստացման իր իրավունքը, ինչն ԱՄՆ-ն համառորեն մերժում է:

 

  • Կիսվել: