շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ն բանակցում է Թուրքիայի հետ՝ Ս-400 համակարգերը ՌԴ-ին վերադարձնելու ուղղությամբ

ԱՄՆ-ն բանակցում է Թուրքիայի հետ՝ Ս-400 համակարգերը ՌԴ-ին վերադարձնելու ուղղությամբ

ԱՄՆ-ն բանակցում է Թուրքիայի հետ, որպեսզի Անկարան հրաժարվի արդեն ձեռք բերված ռուսական հակահրթիռային պաշտպանության Ս-400 համակարգերից:

Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան աշխատակիցը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ը խնդրում է, որ Թուրքիան հետ ուղարկի արդեն մատակարարված համակարգերը Ռուսաստան կամ ապամոնտաժի դրանք:

Այդ հարցը քննարկվում է Անկարայի հետ երկխոսության շրջանակում, որը վերաբերում է այժմ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների լուծմանը:

ԱՄՆ-ը դեռ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ ռուսական Ս-400 համակարգերը ձեռք բերելու համար:

  • Կիսվել: