շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ-ն ավելի քան 90 կազմակերպությունների ու անձանց ներառել Է արտահանական սահմանափակումների ցուցակում

ԱՄՆ-ն ավելի քան 90 կազմակերպությունների ու անձանց ներառել Է արտահանական սահմանափակումների ցուցակում

ԱՄՆ-ն Ուկրաինայում իրադրության կապակցությամբ ավելի քան 90 կազմակերպություն ու անձ ներառել է ՌԴ-ի դեմ արտահանական սահմանափակումների ցուցակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Առևտրի նախարարությունը փոփոխություններ է մտցնում արտահանական հսկողության կարգի մեջ՝ ցուցակի մեջ ավելացնելով 91 նոր անուն»,-ասվում է Դաշնային ռեգիստրի ծանուցման մեջ, որը պաշտոնապես կհրապարակվի և ուժի մեջ կմտնի մարտի 9-ին:

Ինչպես հետևում է ցանկից, ցուցակում հավելել են կազմակերպությունների և ֆիզիկական անձանց՝ Էստոնիայից, Ղազախստանից, Լատվիայից, Մալթայից, Սինգապուրից, Սլովակիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից և բուն Ռուսաստանից:

  • Կիսվել: