հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ԱՄՆ-ն «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամի դեմ Սիրիայում ավիահարված է հասցրել

ԱՄՆ-ն «Ալ-Քաիդա»-ի բարձրաստիճան անդամի դեմ Սիրիայում ավիահարված է հասցրել

Միացյալ Նահանգները դեկտեմբերի 3-ին հարված է հասցրել Սիրիայում՝ ուղղված ահաբեկչական «Ալ-Քաիդա» խմբավորման բարձրաստիճան անդամի դեմ:

Այս մասին Fox News հեռուստաալիքին ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության կապիտան Բիլ Ուրբանը:
 
Նրա խոսքով՝  հարվածի նախնական վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ հնարավոր են զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում:
 
Ավիահարվածը հասցվել է MQ-9 անօդաչու թռչող սարքով:

  • Կիսվել: