ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Հունիսի 12-ին ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են իրանական երկու անօդաչու թռչող սարք, որոնք փորձում էին Հորմուզի նեղուցում գրոհել առևտրային նավերի վրա: Այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Կարծես, Իրանը փորձում էր հարված հասցնել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։ Ամերիկյան ուժերը խոցել են երկու իրանական անօդաչու թռչող սարք», - ասել է հեռուստաալիքի աղբյուրը։
Նա հավելել է, որ նեղուցով նավարկությունը շարունակվում է՝ չնայած գրոհների փորձերին։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել մի քանի օրվա ընթացքում։
Թրամփը նաև չեղարկել է Իրանի դեմ ավելի վաղ պլանավորված հարվածները և հայտարարել, որ պատերազմն ավարտվել է։


