ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ կրոնական ազատության ոտնահարման համար

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ կրոնական ազատության ոտնահարման համար

Մի խումբ ամերիկացի օրենսդիրներ նամակ են հղել Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովին (USCIRF)՝ կոչ անելով գործակցել համաշխարհային գործընկերների հետ Թուրքիայի կառավարության՝ մարդու իրավունքների ու կրոնական ազատության շարունակական ոտնահարման համար, պատասխանատվության ենթարկելուն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Ahval գործակալությունը:

«Չնայած միջազգային դատապարտմանը՝ Թուրքիան շարունակում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության կրոնական ազատության դեմ ցնցող ու համակարգված ոտնահարումը»,- նշում են ԱՄՆ Կոնգրեսի անդամները:

Միաժամանակ, պաշտոնական Անկարան շարունակում է մերժել Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության օրինական կարգավիճակը:

Նամակում նշվում է, որ պատրիարքարանի տիեզերականության մերժումով Թուրքիան ոչ միայն ոտնահարում է այդ երկրում հույն ուղղափառ քրիստոնյաների խղճի, հավատքի ու դավանանքի, այլև՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության հոգևոր առաջնորդության ներքո գտնվող՝ աշխարհի 300 մլն ուղղափառ քրիստոնյաների ազատությունը:

ԱՄՆ Կոնգրեսի 170 անդամ, ներառյալ՝ մշտական ղեկավարությունը, մարտին նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով Թուրքիային՝ պատասխանատվության ենթարկել «մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների և երկրում ժողովրդավարության հետընթացի համար»:

  • Կիսվել: