ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել
ԱՄՆ-ի F-16 կործանիչները օգոստոսի 29-ին որսացել են հինգ օդանավ, որոնք խախտել էին Հյուսթոնի օդային տարածքում սահմանված թռիչքների ժամանակավոր սահմանափակումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաք կատարած այցի ընթացքում։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը՝ NORAD-ը։
«NORAD-ի F-16 կործանիչները օգոստոսի 28-ին որսացել են ընդհանուր ավիացիային պատկանող հինգ օդանավ, որոնք խախտել էին ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության կողմից Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի օդային տարածքում սահմանված թռիչքների ժամանակավոր սահմանափակումները։ Ընդհանուր ավիացիայի բոլոր օդանավերն անվտանգ ուղեկցվել են սահմանափակման գոտուց դուրս»,- ասվում է հրամանատարության հայտարարությունում։
Թրամփը օգոստոսի 29-ին այցելել է Հյուսթոնի թռիչքների կառավարման կենտրոն, որտեղ կապ է հաստատել Միջազգային տիեզերակայանի բորտում գտնվող տիեզերագնացների հետ։



