ԱՄՆ-ի ինքնաթիռը, որը, հնարավոր է, տեղափոխում է Ուիթքոֆին և Քուշներին, մտել է Ռուսաստանի տարածք
ԱՄՆ-ի ինքնաթիռը, որը, հնարավոր է, տեղափոխում էր ԱՄՆ նախագահի դեսպաններ Սթիվեն Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, մտել է Ռուսաստանի տարածք։ Այդ մասին վկայում են ավիաթռիչքների հետևման ծառայությունների տվյալները։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սթիվեն Ուիթքոֆը և իր փեսա Ջարեդ Քուշները կայցելեն Մոսկվա՝ առաջարկ ներկայացնելու ուկրաինական հակամարտության ավարտի վերաբերյալ։



