ԱՄՆ-ի հետ ցանկացած հնարավոր համաձայնագրի գլխավոր և իրական երաշխավորը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն է. Վելայաթի
ԱՄՆ-ի հետ ցանկացած հնարավոր համաձայնագրի գլխավոր և իրական երաշխավորը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայեթին:
Նա, մասնավորապես, նշել է. «Իրանի կարմիր գիծը պարզ է։ Այս անգամ թղթերն ու ստորագրությունները երաշխիքներ չեն։ Աշխարհագրությունը չի ստում, և հենց նա է հանդես գալիս որպես ցանկացած գրավոր պայմանագրի վերջնական դատավոր:
Բոլոր զավթիչները՝ Ալեքսանդր Մակեդոնացուց և Չինգիզ խանից մինչև Դոնալդ Թրամփ, ի վերջո «մարսվել են» իրանական քաղաքակրթության կողմից։ Ազգային ինքնագիտակցությունն ու ինքնիշխանությունը հնարավոր չէ գնել նավթադոլարներով»:


