շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հայտնել են Սպիտակ տանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։

Բանակցությունները կայացել են Մոսկվայի ժամանակով 22:05-ից մինչեւ 22:40-ը: "Նախագահ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ պաշտպանված գծով", - նշել են Սպիտակ տանը: Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում։

Ավելի վաղ Բայդենը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երկու առաջնորդների խոսակցությունը տեղի է ունեցել հատուկ պաշտպանված գծով ։ Զրույցը տևեց 15 րոպե։ Սպիտակ տան մամուլի ծառայությունից բանակցությունների մանրամասները չեն հայտնել:

Հիշենենք` ՌԴ նախագահը քիչ առաջ ՌԴ քաղաքացիներին ուղղված իր հեռուստաուղերձում հայտարարեց չճանաչված հանրապետությունները ճանաչելու իր որոշման մասին` խնդրելով Դաշնային ժողովին վավերացնել երկու հանրապետությունները ճանաչող փաստաթղթերը, ինչպես նաև բարեկամության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրերը։

Նշենք, որ Դոնբասում իրադրությունը սրվել է վերջին օրերին, ինքնահռչակ ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն հայտարարում են ուկրաինացի ուժայինների կողմից բազմաթիվ գնդակոծությունների մասին:

Նշենք նաև, որ Զելենսկին այս առնչությամբ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել:

 

  • Կիսվել: