շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների հարցը:

Ինչպես հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, կողմերը, մասնավորապես, քննարկել են «տարածաշրջանային անվտանգության հարցերը, ներառյալ նրանց աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, Արևելյան Միջերկրածովյան տարաձայնությունների լուծման համար երկխոսության և դիվանագիտության կարևորությունը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը:  Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:


Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: