երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ի և Իսրայելի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

ԱՄՆ-ի և Իսրայելի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտը և Լլոյդ Օսթինը քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Գալանտն Օսթինին տեղեկացրել է «Համաս»-ի դեմ գործողությունների և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման գործընթացի մասին։

«Նախարար Գալանթն ընդգծել է, որ պատանդների վերադարձն Իսրայելի բարձրագույն բարոյական պատասխանատվությունն է, և որ դրան հասնելու համար գործադրվող ռազմական ճնշումը կավելանա: Պատանդների իրավիճակը միջազգային մարդասիրական ճգնաժամ է, այն պահանջում է գլոբալ իրազեկում և գործողություններ»,- ասել է Գալանտը:

Իսրայելի բանակի մամլո վարչության հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Օսթինին և ԱՄՆ վարչակազմին՝ Իսրայելին սատարելու համար։

 

  • Կիսվել: