չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են իսրայելական հարվածն Իրանին

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտպանության նախարարները քննարկել են իսրայելական հարվածն Իրանին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ քննարկել է Իրանի թիրախների վրա Իսրայելի օդային հարվածների արդյունքները։

Ինչպես հայտնում է Newsru.co.il-ը, այս մասին հայտնում է Պենտագոնը։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում։

 

Հիշեցնենք, որ  Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է Իրանում թիրախների վրա հարձակման ավարտի մասին։

Իսկ  Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարել են, որ հարձակումը հաջողությամբ կասեցվել է:

  • Կիսվել: