ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3400 մարդ
Իրանի պետական ֆինանսավորմամբ գործող Նահատակների և վետերանների հարցերով հիմնադրամը հայտնում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում երկրում զոհվել է ավելի քան 3400 մարդ։
ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հիմնադրամի ղեկավար Ահմադ Մուսավին նշել է, որ վերջին հակամարտության ընթացքում զոհվել է 3468 մարդ։


