երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
ԱՄՆ Հյուսթոն քաղաքի հարավ-արևելքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում

ԱՄՆ Հյուսթոն քաղաքի հարավ-արևելքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում

ԱՄՆ Հյուսթոն քաղաքի հարավ-արևելքում խոշոր հրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսթոնի հրշեջ ծառայությունը ներկայումս պայքարում է թափոնների վերամշակման գործարանում բռնկված հրդեհի դեմ»,- ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։ 

Կրակի մարման աշխատանքներին ներգրավված են 200 հրշեջներ։ Նշվում է, որ օդում վտանգավոր մասնիկների պարունակության ցուցանիշները մնում են անվտանգ մակարդակի վրա։ Միջադեպի հետևանքով տուժողներ չկան։

  • Կիսվել: