հինգշաբթի, հունիս 13
13 / 6 / 2024
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Էրդողանի և Թրամփի համդիպմանն ընդառաջ բողոքի ակցիա է կազմակերպում

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը Էրդողանի և Թրամփի համդիպմանն ընդառաջ բողոքի ակցիա է կազմակերպում

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը իր կողմնակիցներին կոչ է արել միանալ   Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոյեմբերի 13-ի Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից  առաջ կազմակերպվող բողոքի ակցիային։ Այս մասին տեղեկանում ենք Հայ դատի հանձնախմբի թվիթերյան հայտարարությունից։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները կհավաքվեն Սպիտակ տան մոտ, Լաֆայեթ պուրակում։

Հիշեցնենք,  որ վերջերս  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր բանաձեւ, որը ճանաչում էր Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։ 

Իր կոչում կազմակերպությունը նաեւ մեղադրում է Էրդողանին եկեղեցիներն, անարգելու,  Սիրիա ներխուժելու, քրդերի սպանությունները եւ Հայոց ցեղասպանության ժխտելու մեջ։

  • Կիսվել: