շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված ջանքերը

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված ջանքերը

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը Վաշինգտոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Ջեյմս Քլեվերլիի հետ՝ անդրադառնալով նաև Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված ջանքերին:

«Պետքարտուղարի տեղակալը և նախարարը քննարկել են երկկողմ համագործակցությունը՝ հաջակցություն Հարավային Կովկասում խաղաղության և հաշտեցման ջանքերին»,- ասված է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պաշտոնյաները շարունակել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև սերտ համակարգումը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում:

  • Կիսվել: