երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
ԱՄՆ Էնգլվուդ Քլիֆսի քաղաքապետը երկրի նախագահին և Կոնգրեսին կոչ է արել ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը

ԱՄՆ Էնգլվուդ Քլիֆսի քաղաքապետը երկրի նախագահին և Կոնգրեսին կոչ է արել ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը

Արցախի ԱԳՆ-ն հրապարակել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆս քաղաքի քաղաքապետ Մարիո Կրանյակի հռչակագիրը Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: 

«Լինելով ժողովրդավարության, օրենքի գերակայության և բոլոր մարդկանց ազատ ու խաղաղ ապրելու իրավունքի հաստատուն ջատագով՝ Արցախի Հանրապետությունը, լինելով հպարտ ժողովրդավարություն և հազարամյակներով հայոց հայրենիքի բաղկացուցիչ մասը, նկատի ունենալով այն, որ Արցախի Հանրապետությունը, օրինականորեն հռչակելով իր անկախությունը և տարիներ շարունակ դիմագրավելով ագրեսիային, անընդհատ անց է կացնում միջազգային դիտորդների կողմից ազատ ու արդար որակվող խորհրդարանական և նախագահական ընտրություններ, հաշվի առնելով այն, որ, ցավոք, ներկայումս Արցախի Հանրապետության ողջ տարածքում քաղաքացիական անձինք Ադրբեջանի կողմից, արտաքին ապօրինի աջակցությամբ և միջամտությամբ, ենթարկվում են ծանր հրետանային, հրթիռային, օդային, անօդաչու և ցամաքային հարվածների

 

Քանի որ Արցախի Հանրապետությունը, լինելով Արցախի և Ադրբեջանի միջև խոշոր ռազմական գործողությունները դադարեցրած 1994 թ. հրադադարի երեք կողմերից մեկը, շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի միջոցով բանակցային, ոչ բռնի կարգավորմանը

Հետևաբար ես՝ Նյու Ջերսի նահանգի Էնգլվուդ Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակս, սույնով հայտարարում եմ, որ՝

1. Աջակցում եմ վերոնշյալ հակամարտության խաղաղ և արդարացի լուծմանը

2. Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքում խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հարձակումները

3. Դատապարտում եմ օտարերկրացիների ներգրավվածությունը զինյալներ հավաքագրելու և Արցախի Հանրապետություն տեղափոխելու գործում

4. Ճանաչում եմ Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը

և, ամենայն հարգանքով, հորդորում եմ ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին՝ անել նույնը»,- ասված է Մարիո Կրանյակի հռչակագրում: 

 

1lurer.am

 

 

 

  • Կիսվել: