կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՄՆ էներգետիկայի նախարարը հնարավոր է համարում ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանն Իրանի տարածքից դուրս բերելու համար

ԱՄՆ էներգետիկայի նախարարը հնարավոր է համարում ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանն Իրանի տարածքից դուրս բերելու համար

ԱՄՆ-ն ընդունում է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի լուծվի բանակցությունների միջոցով: Այս մասին CBS News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը հասել է իր ռազմական նպատակներին, սակայն Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը դեռ պետք է իրականացվի։ Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանն Իրանի տարածքից դուրս բերելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն Իրանից վաղ թե ուշ կվերցնի հարստացված ուրանի պաշարներըԼ

  • Կիսվել: