ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ բոլոր նահանգներում տարածվել է կապիկի ծաղիկը

ԱՄՆ բոլոր նահանգներում տարածվել է կապիկի ծաղիկը

Կապիկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքն է հաստատվել  Վայոմինգում, որն ամերիկյան միակ նահանգն էր, որտեղ մինչ օրս դեպքեր չէին հայտնաբերվել: Մասնագետներն աշխատում են վարակակրի հետ՝ պարզելու, թե արդյոք տեղացիներից որևէ մեկի մոտ վարակվելու բարձր ռիսկ կա։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում կապիկի ծաղիկով վարակվել է ընդհանուր առմամբ 15433 մարդ, որոնց մեծ մասը Նյու Յորք (2910) և Կալիֆոռնիա (2663) նահանգներում է։

Կապիկի ծաղիկը հազվագյուտ վիրուսային վարակ է, որը փոխանցվում է նաև մարդկանց: Այն սովորաբար թեթև է, և հիվանդների մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց ոմանք կարող են բարդություններ ունենալ: Սկզբնական ախտանշաններն են՝ ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հյուծվածություն: Կարող է զարգանալ նաև ցան, որը հաճախ սկսվում է դեմքի վրա, այնուհետև տարածվում մարմնի այլ մասերում։

Կապիկի ծաղիկով վարակվածների մեծ մասը բաժին է ընկնում Եվրոպայում, հիմնականում այն տարածվում է միասեռական ​​տղամարդկանց շրջանում:

  • Կիսվել: