շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ առևտրի նախարարը սպառնացել է չինական ընկերություններին

ԱՄՆ առևտրի նախարարը սպառնացել է չինական ընկերություններին

ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն չինական ընկերություններին սպառնացել է արգելել հասանելիությունն ամերիկյան տեխնոլոգիաներին, եթե նրանք խախտեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Ըստ The New York Times-ի՝ Ռայմոնդոն ասել է, որ Բայդենի վարչակազմը կարող է դադարեցնել SMIC և չինական այլ չիպարտադրողների հասանելիությունը ԱՄՆ-ի ծրագրակազմ, որն անհրաժեշտ է ժամանակակից չիպեր ստեղծելու համար:

Ըստ NYT-ի՝ ԱՄՆ-ը կարող է «ըստ էության փակել» չինական ցանկացած ընկերություն, որը կխախտի Ռուսաստան և Բելառուս չիպերի արտահանման արգելքը: Մինչ Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանը չիպերի մեծ մասը գնել է Չինաստանից։

  • Կիսվել: