շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան

Ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել․ Փեզեշքիան

Իրանը միայն ձգտում է ապահովել իր ժողովրդի օրինական իրավունքները, սակայն ամերիկացիների հետ բանակցությունների պատմությունը թելադրում է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել։ Այս մասին Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բազմիցս խախտված խոստումները, բանակցությունների ընթացքում հարձակումները և քաղաքական սպանությունները խորը անվստահություն են առաջացրել Իրանում Վաշինգտոնի նկատմամբ։ Պատերազմը երբեք ոչ մեկին օգուտ չի բերել, ո՛չ Ամերիկան, ո՛չ էլ տարածաշրջանը չեն շահի հակամարտության վերսկսումից»։

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ հանդիպման ժամանակ Փեզեշքիանը նաև մեղադրել է Իսրայելին անկայունության և պատերազմի միջոցով իր շահերը առաջ մղելու փորձերի մեջ։

  • Կիսվել: