ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ամերիկացի փորձագետն առաջարկում է ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում

Ամերիկացի փորձագետն առաջարկում է ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում

Ես մեծ լավատեսություն չունեմ, որ ԱՄՆ-ն այժմ կարող է ինչ-որ բան անել տարածաշրջանում, երբ Ռուսաստանը հեռանա այնտեղից։ Այս մասին APRI Armenia-ի ֆորումի ժամանակ ասել է Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը։

Դրա համար նա առաջարկել է Հայաստանում, ասենք, 150 ամերիկացի զինվորների մասնակցությամբ համատեղ վարժանքներ կազմակերպել։

«Այսինքն՝ անհրաժեշտ է նաև ԱՄՆ ռազմական ներկայությունը Հայաստանում։ Պարտադիր չէ, որ մշտական, հնարավոր է նաեւ ժամանակավոր: Սա կստիպի մտածել, որ եթե Հայաստանի տարածքում պատերազմ լինի, ապա ամերիկյան զորքերը կարող են ժամանել երկիր»,- ընդգծել է Մայքլ Ռուբինը։

 

Նա կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է Թուրքիայից պահանջի բացել Հայաստանի հետ սահմանները։

«Մենք պետք է միաժամանակ օգտագործենք և՛ կոշտ ուժը, և՛ փափուկ ուժը, և ոչ թե մեկը մյուսի հետևից։ Սա չի նշանակում, որ պետք է ինչ-որ մեկի հետ կռվել, պարզապես ռազմական գործոնն ուժեղացնում է դիվանագիտության էֆեկտը»,- հավելել է փորձագետը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: