ԱՄԷ-ի վրա հարձակումների հարցով ՄԱԿ Անվտանգության խորհուրդը փակ խորհրդակցություն կանցկացնի
Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը փակ խորհրդատվական նիստ կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների վրա հարձակումների թեմայով։ Այս մասին Al Jazeera-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ փակ խորհրդատվական նիստը տեղի կունենա երեքշաբթի օրը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄԷ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ որսացել է 12 բալիստիկ հրթիռ և 4 անօդաչու թռչող սարք, որոնք, ենթադրվում է, որ բաց են թողնվել Իրանի տարածքից։ ԱԹՍ-ների կողմից հարվածների հետևանքով հրդեհներ են բռնկվել ԱՄԷ նավթային համալիրներում։
Իր հերթին Թեհրանը հերքել է իր մասնակցությունը ԱԹՍ-ների գրոհին՝ նավթային համալիրի հրդեհի համար մեղադրելով ԱՄՆ-ին:


