շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Amazon-ի, Spotify-ի և Google-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել

Amazon-ի, Spotify-ի և Google-ի ծառայությունների աշխատանքում խափանումներ են գրանցվել

Հունիսի 12-ի երեկոյան ամբողջ աշխարհի օգտատերերը դժգոհել են Google-ի մի շարք ծառայությունների, Amazon-ի և Etsy-ի օնլայն-մարկետփլեյսների, Spotify սթրիմինգային ծառայության խափանումներից, տեղեկանում ենք Downdetector-ի տվյալներից:

Օգտատերերը հայտնում են Google-ի այնպիսի ծառայությունների աշխատանքի հետ կապված խնդիրների մասին, ինչպիսիք են Gmail-ը, Cloud-ը, Drive-ը, Maps-ը և որոնողական համակարգը: Նաև խափանումներ են նկատվում Discord և Snapchat սոցիալական ցանցերի, Cloudflare ծառայության, Zoom-ի աշխատանքում:

Google-ը հայտարարել է, որ ուսումնասիրում է իր ծառայությունների աշխատանքում անսարքությունների մասին հաղորդագրությունները: «Ներկայումս մեր ինժեներներն ուսումնասիրում են խնդիրը։ Հայցում ենք բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր տուժել են աշխատանքի խափանումներից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կես ժամ անց ընկերությունը հայտարարել է իր բոլոր ծառայությունների աշխատանքի վերականգնման մասին՝ բացառությամբ Google Meet-ի: Cloudflare-ը ևս հայտարարել է աշխատանքների վերականգնման մեկնարկի մասին:

  • Կիսվել: