հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ամանորի գիշերը Վարշավայում բռնկվել է քաղաքային տոնածառը

Ամանորի գիշերը Վարշավայում բռնկվել է քաղաքային տոնածառը

Ամանորի գիշերը Վարշավայում՝ Դղյակի հրապարակում, հրավառությունների պատճառով բռնկվել է Թագավորական ամրոցի մոտ տեղադրված քաղաքային տոնածառը։ Այս մասին հայտնել է մայրաքաղաքի ոստիկանապետի տեղակալ Յացեկ Վիշնևսկին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ոստիկանապետի տեղակալն ընդգծել է, որ Վարշավայում նախորդ գիշեր կազմակերպված՝ Նոր տարվա միջոցառումներն ընդհանուր առմամբ անցել են անվտանգ։ Միակ բացառությունը եղել է միջադեպը Թագավորական ամրոցի մոտ․ գրեթե անմիջապես կեսգիշերից հետո բռնկվել է քաղաքային տոնածառը։ Անհրաժեշտ է եղել հրշեջների միջամտությունը, իսկ ամրոցի աշխատակիցը ստիպված է եղել անջատել տոնածառի լույսերը։

«Կեսգիշերին արձակված հրավառությունների պատճառով բռնկվել է քաղաքային տոնածառի գագաթը։ Տուժածներ չեն եղել»,-հավելե է Վիշնևսկին։

  • Կիսվել: