երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր տրանսպորտային և առևտրային հանգույցի.Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր տրանսպորտային և առևտրային հանգույցի.Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» իրականացումը տարածաշրջանը կվերածի կարևոր տրանսպորտային և առևտրային հանգույցի։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը`  Բաքվում միջազգային շինարարական ցուցահանդեսների մասնակիցներին դիմելիս։

«Այս տարի ցուցահանդեսը կարեւոր է Ղարաբաղի վերականգնման, ազգային տնտեսության արագ ինտեգրման եւ զարգացման, ինչպես նաեւ այդ ուղղությամբ գործարար կապերի հաստատման տեսանկյունից», - նշել է Ալիեւը:

Այսպիսով՝  Բաքվում շարունակում են ծրագրեր կազմել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են հերքել  միջանցք տրամադրելու հնարավորությունը:

Մինչդեռ հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր Twitter-ում նորից շեշտել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ պայամանգրում բացի Լաչինի միջանցքից ոչ մի այլ միջանցքի մասին չի հիշատակվում: 

Նույն օրը մամուլի ասոիլիսի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մեվլութ Չավուշողլուի հայտարարությանը առ այն, որ "Զանգեզուրի և Լաչինի միջանցքները" պետք է ունենան իդենտիկ կարգավիճակ, ընդգծել էր, որ Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցությունների ժամանակ միջանցքի հարց չեն բարձրացնում:   

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: