հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ

Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոնիայում ընդունել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահ Էրսին Թաթարին:

Հանդիպմանը ընդգծվել է Թուրքիայում Իսլամական համերաշխության հինգերորդ խաղերի անցկացման կարևորությունը «թյուրքական աշխարհում ժողովուրդների միջև կապերի ամրապնդման համար»: Անդրադարձ է կատարվել նաև թյուրքական պետությունների կրթական, մշակութային, հումանիտար և սպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս:

  • Կիսվել: