Ալիևը «խորապես ցնցված է» Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգությունից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգությունից։
X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Ադրբեջանի նախագահը գրել է, որ «բռնությունը պետք է վճռականորեն դատապարտվի»։
Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել այս գիշեր՝ Washington Hilton հյուրանոցում՝ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ շտապ տարհանվել են։
Վիրավորվել է Գաղտնի ծառայության մեկ սպա։
Հրաձիգը ձերբակալվել է։ Նա դատարանի առաջ կկանգնի երկուշաբթի օրը։


