Ալիևը հրաժարվել է ներում շնորհել Արցախի բանտարկված ռազմաքաղաքական առաջնորդներին. FRANCE 24
Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) շրջանակում FRANCE 24-ին տված հարցազրույցում Ալիևը կտրականապես հրաժարվել է ներում շնորհել Լեռնային Ղարաբաղի բանտարկված ռազմաքաղաքական առաջնորդներին։ Այդ հարցը բարձրացվել է այս շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ նրա հանդիպման ժամանակ։
Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական առաջնորդների դատավարությունը համեմատել է Նյուրնբերգյան դատավարությունների հետ։
«Այդ մարդիկ մարդկության դեմ լուրջ հանցագործություններ են կատարել»,- հայտարարել է նա։ Երբ նրան հարցրել են «էջը շրջելու» և նրանց ներում շնորհելու մասին, Ալիևը հայտարարել է. «Նրանց հանցագործությունն ավելի վատ էր, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կատարածը»։


