շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ալիևը ցանկանում է հրեաների հետ միասին ստիպել հայկական իշխանություններին՝ ապամոնտաժել «ֆաշիստ Նժդեհի» երևանյան արձանը

Ալիևը ցանկանում է հրեաների հետ միասին ստիպել հայկական իշխանություններին՝ ապամոնտաժել «ֆաշիստ Նժդեհի» երևանյան արձանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել հրեաներին միանալ ադրբեջանցիներին և հայկական իշխանություններին հարկադրել ապամոնտաժել Գարեգին Նժդեհի արձանը Երևանում, տեղեկացնում է Ռուսարմինֆո-ն:

Ալիևը հիշատակել է վերջերս ՌԴ Արմավիր քաղաքում ռուս պատգամավորի կողմից Նժդեհի հուշատախտակի պղծումը, նշել, որ արարքի հեղինակը՝ պատգամավոր Վինոգրադովը, «քաջ մարդ» է, իսկ հայերը դատապարտում են նրան՝ պաշտպանելով «ֆաշիստ Նժդեհին»:

Ադրբեջանի նախագահն ասել է նաև, որ «նման մի հուշատախտակ» էլ հայերը պատրաստվում են տեղադրել Բուլղարիայում:

  • Կիսվել: