ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ալիևն ու Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ կապված հարցերը

Ալիևն ու Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հետ կապված հարցերը

Ադրբեջանի պետության ղեկավար Իլհամ Ալիևը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ քննարկել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցերը։ Այս մասին հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը:

Երկուշաբթի օրը Ալիևն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար, տնտեսական համագործակցության ադրբեջանա-իրանական համատեղ միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեղի գլխավորած պատվիրակությանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: