ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալիևն օկուպացված Արցախում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել

Ալիևն օկուպացված Արցախում հատուկ ներկայացուցիչներ է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ներկայացուցիչներ է նշանակել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նաև որոշ շրջաններում:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հրամանի համաձայն՝ Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Էլչին Յուսուբովը։ 

Մեկ այլ հրամանագրով Էմին Հուսեյնովը նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մարտունու, Ակնայի և Վարանդայի շրջաններում։

  • Կիսվել: