կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ալիեւի ներկայացուցիչը մեկնել է Թեհրան

Ալիեւի ներկայացուցիչը մեկնել է Թեհրան

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը մեկնել է Թեհրան՝ Իրանի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարելու համար։

Ադրբեջանցի պաշտոնյան կբանակցի Իրանի բարձրագույն իշխանությունների հետ երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային իրադարձությունների շուրջ, տեղեկացրել է Mehr-ը։

Սեպտեմբերի վերջին Խալաֆովը հանդիպել եւ բանակցություններ էր վարել Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավիի հետ։

Երկուշաբթի ելույթ ունենալով ամենշաբաթյա մամուլի ասուլիսում՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտնել էր, որ Իրանի օրակարգում մի շարք հարցեր են դրված, որոնք վերաբերում են Բաքվի հետ կապերին, ներառյալ Թեհրանում Ադրբեջանի դեսպանության աշխատանքի վերականգնմանը։

  • Կիսվել: