ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մեր զինվшծ ուժերը դրվել են զորահավաքի ամենաբարձր մակարդակի վրա և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիև

Մեր զինվшծ ուժերը դրվել են զորահավաքի ամենաբարձր մակարդակի վրա և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն. Ալիև

Մեր զինված ուժերը դրվել են զորահավաքի ամենաբարձր մակարդակի վրա և պետք է պատրաստ լինեն իրականացնել ցանկացած գործողություն: Այս մասին ԱԽ նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Սա առաջին դեպքը չէ, որ Իրանի պետությունը ահաբեկչական գործողություններ է իրականացնում Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ։ Մենք բոլորս լավ հիշում ենք, որ որոշ ժամանակ առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը ենթարկվել է ահաբեկչական գործողության։

Իրանական հատուկ ծառայությունների հրահանգով դեսպանատան վրա հարձակված անձը արյունալի ահաբեկչական գործողություն է իրականացրել Ադրբեջանի քաղաքացիների դեմ։ Արդյունքում մեկ քաղաքացի մահացել է, իսկ մյուսը՝ ծանր վիրավորվել։

Մենք չենք հաշտվի այս անհիմն ահաբեկչական գործողության և Ադրբեջանի դեմ կատարված ագրեսիայի հետ։ Մեր զինված ուժերին հանձնարարվել է մշակել և ձեռնարկել պատասխան միջոցներ»,-ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: