ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ալիևի կողմից հնչեցված կորուստների վերաբերյալ տվյալները հեռու են իրականությունից՝ ոչ հօգուտ Ադրբեջանի ժողովրդի. WarGonzo

Ալիևի կողմից հնչեցված կորուստների վերաբերյալ տվյալները հեռու են իրականությունից՝ ոչ հօգուտ Ադրբեջանի ժողովրդի. WarGonzo

Ադրբեջանում «գոյություն չունեցող» կորուստներ են հայտնվել։ Այս մասին հայտնում է Wargonzo նախագիծը՝ հղում անելով ադրբեջանական տելեգրամյան ալիքներին։

«Ըստ ալիքների տեղեկությունների, Բաքվում նախագահի աշխատակազմ են գնացել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորների «մի քանի» (իրականում տասնյակ) հարազատներ: Հիմա նրանց հետ շփվում է գլխավոր դատախազը:

Մենք մի անգամ գրել էինք @wargonzo նախագծում, որ Ալիևի կողմից հնչեցված կորուստների վերաբերյալ տվյալները հեռու են իրականությունից ՝ ոչ հօգուտ Ադրբեջանի ժողովրդի: Զոհերի թիվն ավելի մեծ է, շատ մեծ:

Հաշվի առնելով, որ ռազմաճակատի որոշ հատվածներում ադրբեջանցի սպաները պարզապես հրաժարվել են վերցնել սպանվածների դիերը՝ (20-30 հոգանոց խմբեր կային), զարմանալի չէ, որ զինվորների հարազատներն անհանգստացած են:

Դա անհնար է անվերջ թաքցնել: Այդ մարդիկ հիմա ուշքի են եկել, Թալիշի գյուղերում դեռ համբերատար սպասում են, բայց նրանց համբերությունը նույնպես կարող է սպառվել: Այդ մենք ենք լռում Էրդողանի կողմից Արցախ ուղարկված զոհված սիրիացիների մասին, նրանց մասին նույնպես հաստատ որևէ մեկը չի հիշի»,-գրում է ալիքը:

  • Կիսվել: