շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ալբանիայում երկրաշարժից հետո ողջ մնացածների որոնումներն ավարտվել է. զոհվել է 51 հոգի

Ալբանիայում երկրաշարժից հետո ողջ մնացածների որոնումներն ավարտվել է. զոհվել է 51 հոգի

Ալբանիայում ավարտվել են երկրաշարժից հետո ողջ մնացածներին որոնելու փրկարարական աշխատանքները․ զոհերի թիվը 51 է, տեղեկացնում է AP-ը:

Ենթադրվում է, որ փլատակների մեջ այլեւս ոչ ոք չի մնացել։

Ըստ Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի՝ երկրաշարժի հետեւանքով Տիրանայում ավելի քան 1465 շենք է վնասվել, իսկ Դուրեսում՝ 900:

Մոտ 2000 մարդ վնասվածքներ է ստացել, առնվազն 4000-ն էլ՝ անօթեւան մնացել։

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Ալբանիայում 6,4 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել։

  • Կիսվել: