շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալ Ջազիրա. Խան Յունիսի հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, գտնվել է 180 դի

Ալ Ջազիրա. Խան Յունիսի հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, գտնվել է 180 դի

Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության խմբերը Գազայի Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրում հայտնաբերել են զանգվածային գերեզման, այնտեղ հայտնաբերվել է 180 դի, հաղորդում է Al Jazeera-ն:

Սարսափելի բացահայտումն արվել է այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին իսրայելցի զինվորականները դուրս են բերել զորքերը քաղաքից։ Իսրայելի անդադար ռմբակոծություններից և ծանր մարտերից հետո Խան Յունիսի մեծ մասն այժմ ավերակ է:

«Հիվանդանոցի բակում քաղաքացիական պաշտպանության անձնակազմը և բուժաշխատողները հայտնաբերել են 180 դի, որոնց թաղել  էին իսրայելցի զինվորականները այս զանգվածային գերեզմանում: Մահացածների թվում կան տարեց կանայք, երեխաներ և երիտասարդներ», - ասել է հեռուստաալիքի թղթակից Հանի Մահմուդը Խան Յունիսից իր ռեպորտաժում:

  • Կիսվել: