Al-Jazeera․ Քուվեյթը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը
Քուվեյթը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը, ավիաչվերթները վերահասցեավորվել են պահուստային օդանավակայաններ, հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը։
«Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակելու մասին՝ «որպես նախազգուշական միջոց»՝ կապված «իրանական ագրեսիայի» հետ», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրությունում։
Նշվում է, որ ավիաչվերթները կվերահասցեավորվեն այլընտրանքային օդանավակայաններ։
Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Թեհրանին բանակցությունները ձգձգելու մեջ և հայտարարել, որ Միացյալ Նահանգները մտադիր են լայնածավալ հարձակում իրականացնել Իրանի դեմ։ Հինգշաբթի գիշերը Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սկսել է հարվածներ հասցնել Իրանին։ Իրանական Tasnim գործակալությունը, հղում անելով ռազմական աղբյուրին, հաղորդել էր, որ ամերիկյան զինված ուժերի հարձակման դեպքում Թեհրանը կհարվածի Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին։


