Al Jazeera․ ԱՄՆ ուժերը հայտնաբերել են Իրանում խոցված F-15E-ի անձնակազմի անդամին
ԱՄՆ ուժերը հայտնաբերել են Իրանում խոցված F-15E-ի անձնակազմի անդամին Al Jazeera հեռուստաալիքին է հայտնել ԱՄՆ կառավարության աղբյուրը։
Օդաչուն չի լքել Իրանի տարածքը։
Նրան փրկելու փորձեր են արվել, սակայն կատաղի փոխհրաձգություն է սկսվել։
«Շարունակվող ռազմական գործողությունների պատճառով նրան և փրկարարական աշխատանքներին մասնակցող մյուս մարդկանց դեռևս կարող է վտանգ սպառնալ»,- հաղորդում է Al Jazeera-ն։
Ավելի վաղ The Telegraph պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը ուրբաթ երեկոյան մտել են Իրան՝ խոցված կործանիչի անձնակազմի անդամին փրկելու համար։ Իրանն իր օդային տարածքում խոցել է ամերիկյան F-15 կործանիչը։
Ըստ բրիտանական պարբերականի, անձնակազմի երկու անդամները կատապուլտվել են, «ինչը Իրանի և ԱՄՆ-ի միջև մրցավազք է առաջացրել՝ ամերիկացի օդաչուներին գտնելու համար»։
Օդաչուներից մեկին փրկել են երկու ամերիկյան ռազմական ուղղաթիռների և ցածր թռչող լիցքավորող ինքնաթիռի մասնակցությամբ իրականացված գործողության ընթացքում, որոնք թեթև զենքի կրակի տակ են ընկել։



