երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ակնկալում ենք, որ ՀՀ-ի հետ հաջորդ նիստին կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի սահմանազատման հարցով․ Բայրամով

Ակնկալում ենք, որ ՀՀ-ի հետ հաջորդ նիստին կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի սահմանազատման հարցով․ Բայրամով

Տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին նիստը։  Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ԱՊԱ-ն։

«Ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպմանը որեւէ կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի»,- նշել է Բայրամովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

  • Կիսվել: