Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու համար․ Սիբիհանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։
«Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։
Մաղթում եմ նախարար Միրզոյանին ամենայն հաջողություն իր լավ աշխատանքը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու գործում։
Ակնկալում եմ շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ Ուկրաինա–Հայաստան հարաբերություններն ավելի ամրապնդելու, մեր երկկողմ երկխոսությունն խորացնելու և մեր լայն տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն առաջ մղելու համար»,- գրել է Սիբիհան։



