Ակնկալում եմ, որպեսզի Crocus City Hall-ում տեղի ունեցածի մեղավորները արդար պատիժ ստանան. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է, որ գլխավոր դատախազությունը կանի ամեն ինչ, որպեսզի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մեղավորները արդար պատիժ ստանան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Ակնկալում եմ, որ դատախազներն իրենց լիազորությունների շրջանակում կանեն ամեն ինչ, որպեսզի հանցագործներն արդար պատիժ ստանան»,- ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ Crocus City Hall տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչները ցանկացել են խուճապ սերմանել հասարակության մեջ, սակայն բախվել են ռուսաստանցիների միասնության և չարիքին դիմակայելու վճռականության հետ: