Ախալքալաքում Ուկրաինային աջակցության ցույց է տեղի ունեցել
«Սատարենք Ուկրաինային», «Ո՛չ պատերազմին», «Ռուսաստանը օկուպանտ է»՝ նման պաստառներով Ախալքալաքի կենտրոնում քաղաքի բնակիչները հավաքվել և համերաշխություն են հայտնել Ուկրաինային, գրում է akhaltskha.net-ը:
Ըստ ցուցարարների՝ հանրահավաքին մասնակցել է ավելի քան 50 քաղաքացի։ Բնակիչները նախատեսում են մասնակցել նաև Ուկրաինային օգնելու մարդասիրական ակցիային։
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ է, ինչ Վրաստանի տարբեր քաղաքներում Ուկրաինայի հետ համերաշխության ակցիաներ են տեղի ունենում։