շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԱՀԿ-ն հայտնել է Սիրիայում երկրաշարժի հետևանքով 8500 զոհի մասին

ԱՀԿ-ն հայտնել է Սիրիայում երկրաշարժի հետևանքով 8500 զոհի մասին

Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է 8500 մարդ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշենք, որ Սիրիայի առողջապահության նախարարության՝ նախօրեին հայտնած զոհերի թիվը շատ ավելի քիչ է եղել՝ 1408 մարդ։ Բացի այդ, Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածի տարածքում զոհերի թիվը հասել է 2037-ի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Ամմար Ամմարը զգուշացրել է, որ երկրաշարժից հետո Սիրիայում կարող է համաճարակ սկսվել սննդի եւ մաքուր ջրի բացակայության պատճառով, գրում է «Московский Комсомолец»-ը։

  • Կիսվել: