շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ահաբեկիչները չունեն ազգություն, հայրենիք, կրոն». Տաջիկստանի նախագահը՝ Պուտինին

«Ահաբեկիչները չունեն ազգություն, հայրենիք, կրոն». Տաջիկստանի նախագահը՝ Պուտինին

Ռուսաստանի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույց են ունեցել։ Ռախմոնը դատապարտել է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունը։

Տաջիկստանն ու Ռուսաստանը հաստատել են ահաբեկչության դեմ պայքարը համատեղ շարունակելու մտադրությունը, ընդգծել են Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի Դաշնությունում համազգային սգո այս տխուր ժամին մեր պետության ղեկավարն ընդգծել է Տաջիկստանի բոլոր քաղաքացիների համերաշխությունը եղբայրական ռուս ժողովրդի հետ»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում Ռահմոնն ընդգծել է, որ «ահաբեկիչները չունեն ազգություն, հայրենիք, կրոն»։

  • Կիսվել: